Կյանք առանց կանոնների

Երբ փոքր էի, օլիմպիական բռնցքամարտը ամենահեղինակավոր մարզաձևերից մեկն էր։ Բռնցքամարտի սիրահարները մեծ հետաքրքրությամբ էին հետևում մրցումներին։ Այս մարզաձևն ընդգրկված էր Օլիմպիական խաղերի ծրագրում և կարգապահության ու վարպետության խորհրդանիշ էր համարվում։

Ավելի ուշ Ամերիկայի փողոցներում սկսեցին անցկացվել առանց կանոնների մարտեր։ Իրականում դրանք սովորական ծեծկռտուք էին հիշեցնում։ Սակայն ժամանակի ընթացքում այդ քաոսային մարտերը վերածվեցին լիարժեք մարզաձևի, և այսօր ​առանց կանոնների մենամարտերը դարձել են աշխարհի ամենահայտնի սպորտաձևերից մեկը։ Սպորտում սա կարելի է հասկանալ։

Բայց հետո նկատեցի, որ մարդկային հարաբերություններն էլ սկսում են վերածվել «առանց կանոնների» մարտերի։ Բարոյական սահմանները անհետացել են, այլևս կարմիր գծեր չկան, և արդյունքում՝ հարաբերություններն էլ մնացել են առանց կանոնների։

Ապա նկատեցի, որ նույն փոփոխություններն ազդել են ընտանեկան հարաբերությունների վրա։ Ես մեծացել եմ ընտանիքում, որտեղ յուրաքանչյուրն ուներ իր դերը և հետևում էր որոշակի կանոնների․ տղամարդն իր տեղում էր, իսկ կինը՝ իր։ Իսկ այսօր կանոնները սկսում են մոռացվել՝ խարխլելով բարոյական արժեքները։

Երբևէ երիտասարդների հարաբերությունները բնականաբար տանում էին դեպի ամուսնություն։ Իսկ հիմա գոյություն ունեն հարաբերությունների բազմաթիվ ձևեր՝ առանց որևէ հստակ շրջանակի․ կրկին հարաբերություններ առանց կանոնների։Նույնիսկ սեռական կողմնորոշման վերաբերյալ պատկերացումներն են փոխվել․ նախկին արժեքներն ու սկզբունքները խախտվել են, և ամեն ինչ նորից դարձել է «առանց կանոնների»:

Տնտեսությունն էլ է կորցրել իր կայունությունը․ ոչ ոք չգիտի՝ ինչ  է լինելու հետո։

Բայց ինձ համար ամենացավալին այն է, որ նույնիսկ քրիստոնեությունն է կորցնում իր կողմնորոշումը։ Այսօր մարդիկ սկսում են քարոզել, ուսուցանել և խոսել ամեն ինչի մասին՝ առանց հիմնվելու վարդապետությունների, պատմական փաստերի կամ անգամ տարրական տրամաբանության վրա։

Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս․ ի՞նչ է կատարվում։

Աստիճանաբար կյանքը վերածվում է «առանց կանոնների» գոյության։

Բայց ես հավատում եմ, որ Աստծո Եկեղեցին պետք է մնա այն վայրը, որտեղ պահվում են այն կանոնները, որոնք սահմանել է աստված։ Եվ ոչ ոք իրավունք չունի դրանք խախտելու։ Ամեն ինչ պետք է լինի կանոնների համաձայն։

Դատավորներ 21։25 — «Այն օրերին Իսրայելի մեջ թագավոր չկար, և ամեն մարդ անում էր այն, ինչ ճիշտ էր իր աչքին»։

Նախորդը
Նախորդը

Հաջողակ կյանքի չորս սյուները

Հաջորդը
Հաջորդը

Դուք խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ հնարավորություն։