Դուք խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ հնարավորություն։

Երկու մարդ մեկնում են Աֆրիկա՝ կոշիկ վաճառելու։ Տեղ հասնելով՝ նրանք նկատում են, որ մարդիկ այնտեղ ոտաբոբիկ են քայլում։

Նրանցից մեկն ասաց․ «Այստեղ կոշիկ վաճառել հնարավոր չէ, որովհետև բոլորը ոտաբոբիկ են»։

Իսկ մյուսը նույն իրավիճակում ասաց․ «Այստեղ իմ կոշիկները մեծ պահանջարկ կունենան, որովհետև բոլորը ոտաբոբիկ են»։

Իրավիճակը նույնն էր, վայրը՝ նույնը, իրականությունը՝ նույնը։

Նույն իրավիճակն էր, բայց երկու լիովին տարբեր մոտեցում։

Այնտեղ, որտեղ մեկը խնդիր էր տեսնում, մյուսը հնարավորություն տեսավ։

Նույնը լինում է նաև մեր կյանքում։ Հաճախ որոշիչը ոչ թե իրավիճակն է, այլ մեր վերաբերմունքը դրա հանդեպ։ Մեկը դժվարության մեջ տեսնում է փակ ճանապարհ և ասում․ «Սա անհնար է»։ Մյուսը նույն դժվարության մեջ հավատքով ասում է․ «Աստված կարող է հենց այստեղ գործել»։

Այն, թե ինչպես ենք նայում իրավիճակին, կարող է կամ սահմանափակել մեզ, կամ մեր սիրտը բացել հավատքի համար։

Աստված չի սահմանափակվում մեր տեսածով, մեր զգացածով կամ այն բաներով, որոնք մեզ անհնար են թվում։ Նա կարող է դուռ բացել այնտեղ, որտեղ մենք միայն փակ պատ ենք տեսնում, կյանք բերել այնտեղ, որտեղ ամեն բան չորացած է թվում, և հնարավորություն ստեղծել այնտեղ, որտեղ մենք միայն խնդիր էինք տեսնում։

Երբեմն հենց այն դժվարության մեջ, որից վախենում ենք, Աստված բացահայտում է Իր զորությունը։

Այսօր կանգ առեք և ինքներդ ձեզ հարցրեք․

Ես իմ իրավիճակին նայում եմ վախի՞, թե՞ հավատքի միջով։

Ես կենտրոնանո՞ւմ եմ միայն խնդրի վրա, թե՞ թույլ եմ տալիս Աստծուն ցույց տալ այն հնարավորությունը, որը կարող է բացվել դրա միջոցով։

Հիշե՛ք․ այն, ինչի վրա կենտրոնանում եք, ձևավորում է Ձեր առաջ շարժվելու ընթացքը։

Մի՛ սահմանափակեք Աստծուն փոքր մտածողությամբ, վախով կամ կասկածով։

Նա ավելի մեծ է, քան Ձեր խնդիրը, ավելի զորավոր՝ քան Ձեր հանգամանքները, և հավատարիմ՝ ամեն ժամանակ։

Սիրելի՛ բարեկամներ, մի՛ սահմանափակեք անսահմանափակ Աստծուն։

Նախորդը
Նախորդը

Կյանք առանց կանոնների