Հույսի և Հավատքի
Հայկական Համաժողով
Լոս Անջելես
Սեպտեմբերի 5, 2026
Կհանդիպենք Լոս Անջելեսում
📅 Սեպտեմբերի 5
🕓 2:00 PM – 8:00 PM
📍 Angelus Temple
1100 GLENDALE BLVD, LOS ANGELES, CA 90026
-
Միացե՛ք մեզ՝ Լոս Անջելեսում անցկացվող աննախադեպ հայկական ավետարանչական համաժողովին մասնակցելու համար։
Վայելե՛ք երկրպագությունը, ոգեշնչող վկայությունները, աղոթքը, հույսի ուղերձը և միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորությունը։
Անկախ նրանից՝ Դուք հավատացյալ եք, պատասխաններ եք փնտրում, թե պարզապես ցանկանում եք կապ հաստատել այլ հայերի հետ, մենք սիրով հրավիրում ենք ձեզ։
Եկե՛ք ձեր ընտանիքի և ընկերների հետ։Տեղերը սահմանափակ են, ուստի խնդրում ենք նախապես գրանցվել։
-
Ժամը 2pm - Ուղերձ երիտասարդների համար
Համլետ ԱրսենյանԺամը 4pm - Երկրպագության և մարգարեական ծառայություն
Ռուբեն ԶոհրաբյանԺամը 6pm - Երեկոյան հավաքույթ
Արթուր Սիմոնյան
Գոռ Մեխակյան
Սևակ Բարսեղյան
Արմեն Լուսյան -
Տեղերը սահմանափակ են, ուստի խնդրում ենք նախապես գրանցվել։
Գրանցվե՛ք այստեղ
Սիրով հրավիրում ենք Ձեզ Հույսի և Հավատքի Հայկական Համաժողովին
Հայաստանի ծանր տարիներին ես և կինս Աստծուց կոչում ստացանք հիմնելու եկեղեցի Լոս Անջելեսում։ Տիրոջ շնորհքով 1998 թվականին մենք եկանք և հիմնեցինք «Կյանքի Խոսք» (Word of Life Church) հայկական ավետարանական եկեղեցին Լոս Անջելեսում։
Նույն տարում ես այցելեցի պատմական Angelus Temple-ը և հզոր կերպով զգացի Սուրբ Հոգու ներկայությունը։ Այդ վայրը՝ որպես արթնության կենտրոն, իր պատմությամբ ոգեշնչեց իմ սիրտը, և իմ մեջ ծնվեց մի երազանք՝ տեսնել հոգևոր արթնություն նաև հայ ժողովրդի մեջ։
Այսօր, նշելով իմ 60-ամյակը և ծառայությանս 35 տարիները, մենք հավաքվում ենք այս պատմական վայրում՝ կիսելու հույսի , հավատքի Ավետարանը ձեզ հետ ։
Այդ օրը մեզ հետ կլինեն նաև հատուկ հրավիրված խոսնակներ։
Սիրով հրավիրում եմ ձեզ միանալ մեզ և դառնալ այս առանձնահատուկ ու հիշարժան հանդիպման մասնակիցը։
Այս միջոցառումը կազմակերպվել է Artur Simonyan Church Ministries կողմից։
Հասցե՝
📍 Angelus Temple
1100 GLENDALE BLVD, LOS ANGELES, CA 90026
📅 Սեպտեմբերի 5
🕓 2:00 PM – 8:00 PM
Խոսնակներ
Արթուր և Լուսինե Սիմոնյաններ
Ավագ հովիվ, եպիսկոպոս
«Jesus Church», Ֆլորիդա, «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցի, Հայաստան
Ռուբեն Զոհրաբյան
Ավագ հովիվ
«Jesus Church», Լոս Անջելես
Գոռ Մեխակյան
Եպիսկոպոս
«Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցի, Երևան
Արմեն Լուսյան
Եպիսկոպոս
«Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցի, Երևան
Համլետ Արսենյան
Հիմնադիր
«Hamo’s Boxing», Լոս Անջելես
Սևակ Բարսեղյան
Հովիվ
«Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցի, Երևան, Դուբայ
Հաճախակի տրվող հարցեր
-
Այո, սա անվճար միջոցառում է։ Սակայն, տեղերի սահմանափակ լինելու պատճառով գրանցումը պարտադիր է։
-
Այո՛։ Ձեր տեղը ապահովելու համար խնդրում ենք բոլորին նախապես գրանցվել։
-
Սիրով սպասում ենք բոլորին՝ դեռահասներին, երիտասարդներին և մեծահասակներին։ Միջոցառումը ընտանեկան է և բաց է բոլորի համար։
-
Ոչ, երեխաների համար առանձին ծառայություն չի նախատեսվում։ Երեխաները կարող են մասնակցել միջոցառմանը իրենց ծնողների հետ։
-
Ոչ, պարտադիր չէ։ Այս միջոցառումը բաց է բոլորի համար՝ թե՛ հավատացյալների, թե՛ նրանց համար, ովքեր պարզապես ցանկանում են մոտենալ Աստծուն, լսել հույսի խոսք և լինել ջերմ միջավայրում։
-
Միջոցառումը կանցկացվի հայերեն լեզվով։ Թարգմանությունը՝ անգլերեն և ռուսերեն։
-
Ձեզ սպասում է ջերմ և հյուրընկալ մթնոլորտ՝ երկրպագություն, ոգեշնչող խոսքեր, աղոթք և միմյանց հետ շփվելու հնարավորություն։